News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի Լոհգիլպհեդ քաղաքի տեղական իշխանությունները չեղյալ են համարել իննամյա Մարթա Փեյնի հոբբի վրա դրված արգելքը:

Քաղաքային խորհրդի նախագահ Ռոբի Մակքիշը հայտարարել է, թե «արգելքը տվյալ դեպքում տեղին չէ», եւ թույլ է տվել Մարթային նորից վարել իր բլոգը, որն առաջացրել էր դպրոցի տնօրինության անհանգստությունը, հաղորդում է Life News-ը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Շոտլանդիայի Լոհգիլպհեդ քաղաքի տեղական խորհուրդն ու դպրոցի ղեկվարությունն արգելել են Մարթա Փեյնին իր բլոգում  հրապարակել դպրոցական սննդի լուանկարները:

Փոքրիկ աղջիկն օնլայն օրագիր է սկսել պահել 2012թ. սկզբից, որտեղ նա գրել է, թե ինչ են ուտում դպրոցական ճաշարանում եւ տեղադրել սնունդի լուսանկարները` մեկնաբանություններ անելով  դրանց որակի մասին եւ գնահատելով տասը բալանոց համակարգով:

Կարճ ժամանակահատվածում Մարթայի բլոգը հիթ է դարձել, ավելի քան 2մլն դիտում է գրանցվել, հաղորդում է  NEWSru.com-ը:Այն բանից հետո, երբ Մարթայի նշումները հայտնվել են ԶԼՄ-ներում, տեղական ինքնակառավարման մարմիններն արգելել են աղջնակի «վիկիլիքսյան» գործունեությունը: Միջադեպը մեծ աղմուկ է առաջացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ