News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հունիսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար, ռազմական կցորդի տեղակալ, մայոր Ջասթին Բադդին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

ՊՆ մամուլի ծառայության տվյալներով, Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ռազմական կցորդին իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման գործում զգալի ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգեւատրվել է ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ