News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակել Արմեն Առաքելյանին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից: Առաքելյանն ավելի վաղ զբաղեցնում էր ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետի պաշտոնը:

Ինչ արդեն հայտնել է NEWS.am-ը, Վլադիմիր Գասպարյանը երեկ` հունիսի 15-ին պաշտոնից ազատել եւ կադրերի ռեզերվ էր ուղարկել ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանին:

Հայաստանի ոստիկանությունում տեղի էր ունեցել ընդլայնված խորհրդակցություն, որը վարել է Վլադիմիր Գասպարյանը: Նա չափազանց խիստ էր եղել նիստին, ազատել էր Խաչիկ Ավետիսյանին եւ նույն բաժնի մի քանի այլ աշխատակիցների:

Նշենք, որ Ավետիսյանին հենց Գասպարյանն էր նշանակել մի քանի ամիս առաջ, եւ այդ նշանակումը լուրջ ծառայողական առաջընթաց էր նրա համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ