News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Եվրատեսիլ 2012»-ին առաջին տեղը գրաված Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին լրագրողներին հետապնդելու համար: Մասնավորապես, Facebook-ի իր էջում Լորենը անհանգստություն է հայտնել ադրբեջանցի ֆոտոլրագրող Մեհման Հուսեյնովի մահվան կապակցությամբ, որին ադրբեջանական իշխանությունները մեղադրում են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Ինչպես տեղեկացնում է Contact.az-ը, Լորենը նշել է, որ Մեհմանը պարզապես իր գործն էր անում`լուսաբանելով Բաքվում Եվրատեսիլի ժամանակ հանուն ազատության անցկացվող միջոցառումները: «Բաքվում ադրբեջանցի իրավապահների հետ մեր  հանդիպումից հետո մենք հույս ունեինք, որ  իրավիճակը նրանց համար կբարելավվի:  Բայց այժմ հակառակն ենք տեսնում», - գրել է երգչուհին:

Հիշեցնենք, որ Լորենը քիչ կատարողներից մեկն էր, ով աջակցում էր «Երգիր հանուն ազատության» ակցիային, որը ադրբեջանցի ակտիվիստները կազմակերպել էին ի պաշտպանություն խոսքի ազատության եւ մարդու իրավունքների:

Dagens Nyheter-ի հետ հարցազրույցում երգչուհին հայտարարել էր, որ չի կարող աչք փակել մարդու իրավունքների ոտնահարման վրա: 

Իրավապաշտպանների հետ Լորենի հանդիպումները Բաքվի իշխանությունների լուրջ վրդովմունքն էին հարուցել: Կիսաեզրափակչի օրը Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը Եվրոպական հեռարձակման միությունից պահանջել էր արտիստներին արգելել շոուի «քաղաքականացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ