News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիացի կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտպանել է «Երազանքի ակտի» (Dream Act) օրինագիծը, որը երեխա հասակում ԱՄՆ բերված ապօրինի ներգաղթյալներին երկրում բնակվելու իրավունք է շնորհում:

«Glendale News-Press»-ի փոխանցմամբ, Շիֆը կարծում է, որ նման որոշումը այդ երեխաներին քոլեջ  ընդունվելու հնարավորություն կտա:

Նշենք, Ադամ Շիֆը հայամետ կոնգրեսական է, պարբերաբար բարձրացնում է Հայոսց ցեղասպանության ճանաչման, Հայաստանին եւ ԼՂՀ-ին օգնության տրամադրման հարցերը:

NEWS.am-ը հաղորդել էր, որ տվյալ օրինագիծը պաշտպանում է նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նախագահական աշխատակազմի ներկայացած օրենսդրական մեղմացումը վերաբերում է մոտ 800 հազար ապօրինի ներգաղթյալների, որոնք հիմնականում Լատինական Ամերիկայի երկրներից եւ Մեքսիկայից են եւ մշտապես արտաքսման վախը սրտներում են բնակվում: Դրա ընդումման դեպքում այդ մարդիկ աշխատանքի հնարավորություն կստանան:

Այս օրինագծով Օբաման հույս ունի ստանալ ԱՄՆ-ի լատինամերիկյան համայնքի աջակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ