News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համաներման մասին բելառուսական օրինագիծը մտել  է Ներկայացուցիչների պալատ: Ինչպես եւ կանխատեսում էին իրավապաշտպանները, չնայած համաներմանը, քաղբանտարկյալները կմնան բանտում:

Իրավապաշտպանների կարծիքով` օրենքը գրվել է ՔՕ որոշակի հոդվածները հաշվի առնելով, որոնց համաձայն «քաղաքական» գործընթացներում դատավճիռներ են կայացվում: Նույնիսկ լրագրող Պոչոբուտը, ով փակ դատով դատապարտվել է «ԲՀ նախագահի հասցեին բամբասանք տարածելու» հոդվածով, համաներման տակ չի ընկնում: Թեեւ նա, երեւում է, այդ հոդվածով միակ դատապարտյալն է, այնուամենայնիվ, նրան ընդգրկել են «Համաներումը չի տարածվում…» բաժնում, գրում է «Նարոդնայա վոլյան»:

ՆԳՆ նախնական հաշվարկների համաձայն` համաներմանը փակ տեսակի ուղղիչ հաստատություններից կազատվեն 2180 մարդ, բաց տեսակի հաստատություններից` շուրջ 700:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ