News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդան հունիսի 16-ին  որոշում է կայացրել նախկինում կանգնեցրած «Օի» ԱԷԿ-ի վերագործարկման վերաբերյալ:

Այդպիսով, Ֆուկուի պրեֆեկտուրայի ատոմակայանը կդառնա երկրում առաջին ԱԷԿ-ը, որը կվերսկսի իր աշխատանքն այս տարվա մայիսի սկզբին իր բոլոր գեներատորները կանգնեցնելուց հետո, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԷԿ-ի վերագործարկման մասին որոշումն ընդունել էր  Ֆուկուի պրեֆեկտուրայի ղեկավարը` ստուգման եւ սթրես թեստերի հիման վրա:

Ատոմակայանների կանգնեցումը նկատելի ավելացրել է ազգային էնեգահամակարգի ծանրաբեռնվածությունը եւ Տոկիոյի վառելիքի պահանջները ջերմաէլեկտրակայանների համար: Ներկայումս Ճապոնիան ապրում է էլեկտրաէներգիայի  բարձր տնտեսման ռեժիմում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ