News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը դեռ պատրաստ չէ նոր պատերազմի: Հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք է հայտնել Երեւանի պետհամալսարանի քաղաքագիտության ամբիոնի դասախոս, փորձագետ Նարեկ Գալստյանը: 

Ըստ նրա` տվյալ պահին Ադրբեջանի սպառազինության եւ պատրաստականության մակարդակը բավարար չէ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Բարոյական  տրամադրվածությունը եւս անբավարար է, նշել է քաղաքագետը: «Չնայած ակտիվ քարոզչությանը` Ադրբեջանն անձամբ չի հավատում նման արկածախնդրության հաջողությանը», - նշել է Գալստյանը, ավելացնելով, որ Ադրբեջանին դեռ հարմար չէ պատերազմ սկսելը:

«Նման իրավիճակում Ադրբեջանի ենթակառույցները հարվածի տակ կհայտնվեն, ինչը Բաքվին կզրկի ներդրումներից», - հիշեցրել է փորձագետը: Միաժամանակ նա չի բացառել, որ  միջազգային իրավիճակի փոփոխության դեպքում Ադրբեջանը կարող է արկածախնդիր քայլի գնալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ