News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով, այսօր նշանակել է ՀՀ կառավարության անդամներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Հանրապետության ղեկավարի հրամանագրերով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար, Տիգրան Դավթյանը՝ էկոնոմիկայի նախարար, Վաչե Գաբրիելյանը՝ ֆինանսների նախարար, Գագիկ Բեգլարյանը՝ տրանսպորտի եւ կապի նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարար, Դերենիկ Դումանյանը՝ առողջապահության նախարար, Հրայր Թովմասյանը՝ արդարադատության նախարար, Արամ Հարությունյանը՝ բնապահպանության նախարար, Արմեն Մովսիսյանը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Արմեն Աշոտյանը՝ կրթության եւ գիտության նախարար, Հասմիկ Պողոսյանը՝ մշակույթի նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի եւ երիտաuարդության հարցերի նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Սամվել Թադեւոսյանը՝ քաղաքաշինության նախարար, Արմեն Գեւորգյանը՝ տարածքային կառավարման նախարար:

Նախագահի մեկ այլ հրամանագրով, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշանակվել է փոխվարչապետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news