News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Հունիսի 15-ին 5 հայերի մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու համար իբրեւ թե վարկային քարտերի միջոցով  բենզին գողանալու  նպատակով:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ Նորիկ Տեր Գալստյանը (45 տարեկան), Արման Կարապետյանը (24), Անդրանիկ Թաշճյանը (57), Ալեն Բաբախանյանը (19) եւ 48-ամյա Ռուբեն Պետրոսյանը վերակոդավորել են վարկային քարտերը` օգտագործելով 13 մարդուց գողացված տվյալներ:

Ոստիկանները  պնդում են, որ նրանք Լոս Անջելեսում քարտերը օգտագործել են բացահայտ ` չվախենալով պատժից:

Ըստ ոստիկանների` տղամարդիկ վերակոդավորված քարտերը 2,500 դոլարով վաճառել են բեռնատարների վարորդներին, որոնք հետո դրանք օգտագործել են բենզին գնելու համար: 

Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, գործը դատարանում կլսվի հունիսի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news