News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում ծառայող ռուս սպաներին խնդրել են մինչեւ հուլիսի 1-ը Ադրբեջանի տարածքից դուրս բերել իրենց ընտանիքներին:  «Զինվորական քաղաքում փակել են հոսպիտալը, պատրաստվում են փակել դպրոցն ու մանկապարտեզը: Նրանք, ովքեր համաձայն չեն, խնդրել են ազատման դիմում գրել»,- «Իզվեստիային» ասել են Ռուսաստանի ռազմական գերտեսչությունում:

Նշվում է, որ զորամասի աշխատակիցներն առայժմ սպասում են, որ իրենց ավելի շատ ժամանակ կտան հարազատներին տեղավորելու համար, քանի որ մի մասը չգիտի որտեղ տեղափոխել նրանց: «Ես, օրինակ ստիպված եմ երխային ուղարկել մոր մոտ` մեկսենյականոց բնակարանում ապրելու: Իրերը նույնպես տեղափոխելու տեղ չկա: Ադրբեջանցի մաքսավորներն էլ կոնտեյների համար 600 եվրո են պահանջում»,-թերթին պատմել է զորամասի սպաներից մեկը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն երկար ժամանակ բանակցում են Գաբալայի ՌԼԿ-ի վարձակալության շուրջ, սակայն Ադրբեջանը ներկայիս  7 մլն դոլար վարձավճարի փոխարեն հիմա արդեն 300 մլն է պահանջում, ինչը Կրեմլում ողջամիտ չեն համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ