News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Հայաստանը խաղաղություն է ուզում, բայց ցանկացած ոտնձգության պատրաստ է համարժեք պատասխան տալ: Այդ մասին հունիսի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Փորձագետի խոսքով` սադրանքները, այդ թվում նաեւ հունիսի սկզբին տեղ գտածների համաբանությամբ, Ադրբեջանը չի դադարեցնի:

«Հարկավոր է իրատես լինել եւ հիշել, որ մենք մեր ժողովրդին իրավունք չունենք հաճելի սուտ ասելու: Հակառակորդն իրավիճակի իր պատկերացումն ունի եւ իր ռազմավարությունը», - նշել է  փորձագետը` հավելելով, որ հայկական կողմն ի պատասխան ձեռնարկել եւ ձեռնարկում է քայլեր: Այդ պատասխանի ռազմական բաղադրիչը իր հերթին ձեւավորվում է երկու մասերից` պրոֆիլակտիկ միջոցառումներ եւ գործողությունների համարժեք պատասխան: Այսպես, վերջին արկածախնդրության արդյունքում ադրբեջանական կողմը, որոշ տվյալներով, շուրջ 47 զինծառայող է կորցրել:

Եղել են փորձեր թաքցնել կորուստները, դրանք «վերագրել» ականներին: «Սա վրեժ չէ, սա հաշվարկված ռազմավարություն է: Կորուստները քողարկելու ադրբեջանական կողմի փորձերը խոսում են այդ ռազմավարության ճիշտ լինելու մասին: Մենք խաղաղություն ենք ուզում: Բայց ուժին ուժով կպատասխանենք, եւ ցանկացած ոտնձգություն պատասխան կստանա»,- ամփոփել է Դավիթ Ջամալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news