News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը չգիտեր, որ իրեն կնշանակեն Առողջապահության նախարար: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Դերենիկ  Դումանյանը:

«Եթե իմանայի,ես ձեզ չէի ստի»,- ասաց նա` անդրադառնալով հարցին, թե ինչու հունիսի 2-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր իր` նախարար նշանակվելու մասին լուրերը:

Նա նշեց, որ ամեն ինչ կանի, որ արդարացնի այդ նշանակումը:

Հարցին, թե որպես առողջապահության նորանշանակ նախարար` կադրային փոփոխություններ անելու է, թե ոչ, նա պատասխանեց. «Դժվար է ասել, ես ինքս դեմ եմ կադրային մեծաքանակ կտրուկ փոփոխություններին, որովհետեւ այնտեղ կան քաղաքացիական ծառայողներ, երկար տարիների աշխատող պրոֆեսիոնալներ, ամեն դեպքում չեմ կարող բացառել, որ մեկ-երկու մարդ, ոչ իրենց տեղում գտնվողներ, չեն աշխատի»,- ասաց նա: Իսկ թե ովքեր են իրենց տեղում չգտնվողները, ապա Դերենիկ Դումանյանն ասաց, որ կգնա, կպարզի:

Երկուշաբթի օրը առավոտյան նա պետք է լինի Առողջապահության նախարարությունում, որպեսզի ներկայացնեն կոլեկտիվին: իսկ թե որն է դրանից հետո լինելու նախարար Դումանյանի առաջին քայլը, ապա նա դժվարացավ ասել:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Դերենիկ Դումանյանը հերքել էր իր` առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը: Նա ասել էր, որ իրեն նման առաջարկ չի եղել, ոչ էլ նման քննարկումներ են եղել, ռեկտորի պաշտոնն իրեն ավելի հոգեհարազատ է:

Հիշեցնենք, որ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ԲՀԿ-ն նպատակահարմար չի գտնում մասնակցել կոալիցիոն կառավարության ձեւավորմանը, իսկ սա նշանակում է, որ ԲՀԿ-ն նախարարական պորտֆելներ չի ունենա նոր կառավարությունում: Մինչ այս առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Հարություն Քուշկյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ