News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաղդադում հունիսի 16-ին երկրորդ պայթյունն է որոտացել. 11 մարդ զոհվել, 27-ը վիրավորվել են: Պայթյունները որոտացել են Շուլա շրջանում այն պահին, երբ տասնյակ շիաներ վերադառնում էին յոթերորդ իմամ Մուսա Քազիմի հիշատակին մզկիթում անցկացվող ծիսակարգից, գրում է«Ռոսբալտը»:

Առաջին պայթյունի արդյունքում, վերջին տվյալներով, նվազագույնը 14 մարդ է զոհվել: Ավելի վաղ  հաղորդվել էր 9 զոհերի մասին:

Հիշեցնենք, ավելի վաղ Իրաքում ահաբեկչությունների մի ամբողջ ալիք էր սկսվել: Այն ժամանակ գրոհների զոհ էին դարձել 84 մարդ: Վնասվածքներ են ստացել շուրջ 300 մարդ:  Պայթյունների պատասխանատվությունն  ստանձնել էր «Ալ Կաիդայի» տեղական թեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ