News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար, իսկ նախկինում` փոխնախարար Արտեմ Ասատրյանի համար իր նշանակումը անակնկալ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Արտեմ Ասատրյանը:

«Առաջին քայլը, սկսելու ենք բոլոր խնդիրները գույքագրել եւ այն խնդիրները, որոնք լուծման ենթակա են, լուծել»,- ասցա նա: Հարցին, թե հնարավոր չէր այդ ամենը անել փոխնախարարի պաշտոնում, նա այսպես արձագանքեց. «Այն բոլոր ոլորտները, որոնք ես համակարգում էի, այդպես էլ անում էինք»,- ասաց նա: Իսկ թե ում կնշանակի իր նախկին պաշտոնում, նա նշեց,որ վարչապետի իրավասության ներքո է:

Անդրադառնալով կադրային փոփոխություններին` նա նշեց, որ «որեւէ փոփոխություն ինքնանպատակ չէ, բայց անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կկատարվեն եւ դրա անհրաժեշտություն կա»: Հարցին, թե քանի որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանը, հնարավոր է նորանշանակ ՀՀԿ-ական նախարարը ազատվի նրա կադրերից, որոնք ԲՀԿ-ական էին: «Կուսակցության պատկանելիությունը որեւէ նշանակություն չունի, եթե մարդը մասնագետ է, աշխատում է լավ, իր խնդիրները կատարում է լավ, ուրեմն` որեւէ պրոբլեմ չի ունենա»,- ասաց Սոցապ նախարարը:

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության` կոալիցիա չկազմելուց եւ պաշտոններից հրաժարվելուց  հետո այդ պորտֆելը պատկանում է ՀՀԿ-ին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Արտեմ Ասատրյանը նշանակվել է աշխատանքի եւ uոցիալական հարցերի նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ