News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչ Ռոստոմյանը  հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Սպորտը որեւէ կապ չունի քաղաքականության հետ: Երբ հայ մարզիկները դառնում են Եվրոպայի, աշխարհի մեդալակիրներ, օլիմպիական խաղերի մեդալակիրներ մենք բոլորս հպարտանություն ենք զգում` անկախ մեր կուսակցական պատկանելիությունից:

Գաղտնիք չէ, որ մարզաշխարհի մեր վերջին տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ եւ աջակցությամբ:

Ես, որպես կոմիտեի քարտուղար քաջատեղյակ եմ արված եւ կատարվող աշխատանքներին:

Նշանակվելով սպորտի նախարար, ես ժամանակավորապես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Այս նշանակումը զուտ մարզական է եւ որեւէ կապ չունի կուսակցության հետ:

Մյուս կողմից ուզում եմ ընդգծել, որ ցանկացած պահի երբ Գ. Ծառուկյանը կամ երկրի նախագահը դժգոհ կլինեն իմ աշխատանքից, ես անմիջապես հրաժարականի դիմում կներկայացնեմ, կվերադառնամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքեր ու կշարունակեմ իմ կուսակցական գործունեությունը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ