News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական հետազոտական New Economic Foundation կենտրոնի վարկածով աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանշային ցանկում Հայաստանը 53-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

GTmarket.ru-ն գրում է, որ Happy Planet Index 2012-ը կազմելու ընթացքում փորձագետները յուրաքանչյուր պետության գնահատել են երեք հիմնական պարամետրերով. Քաղաքացիների բավարարվածությունը կենսամակարդակից, կյանքի տեւողությունը եւ բնապահպանական բարօրությունը:

Ցուցակում ընդգրկվել են 151 երկրներ:

Առաջատարը Կոստա Ռիկան է` Կենտրոնական Ամերիկայի ոչ մեծ մի պետություն` 4. 302.000 բնակչությամբ: Հաջորդում են Վիետնամը եւ Կոլումբիան: Հայաստանը 53-րդ տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով տարածաշրջանի հարեւաններից. Ադրբեջան (80-րդ տեղ) եւ Վրաստան (55-րդ տեղ): Թուրքիան 44-րդ տեղում է, Ռուսաստանը` հեռավոր  122-րդում:

Ցուցակը եզրափակում է Բոտսվանան` զբաղեցնելով 151-րդ տեղը:

Հոնդուրասը 13-րդ տեղում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ