News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է  իսրայելցի պատմաբան, հոգեբան, ցեղասպանության հարցերով փորձագետ, Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Իսրայել Չարնիի հադվածը` նրա կողմից ղեկավարվող «Genocide Prevention Now» նախագծի կայքում հրապարակված վերլուծության հետ.

Իսրայելի Քնեսեթի պատմական նստաշրջանում Քնեսեթի անդամները ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նիստը վարող Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ինքն էր խոսում հրեաների եւ Իսրայելի կողմից ուշացած ճանաչման անհրաժեշտության մասին: Նա ընդգծում էր, որ դա բարոյական հարց է:

Այս հոդվածի հեղինակը շունչը պահել էր կառավարության ներկայացուցչի ելույթի ժամանակ, մինչեւ որ պարզ դարձավ,  որ պաշտոնական դիրքորշումը եւս դրական է:

Լսումների ժամանակ կառավարության տեսակետը ներկայացրեց բնապահպանության նախարար, «Ազգային միություն» կուսակցության անդամ Գիլադ Էրդանը, ով, ըստ որոշ հրապարակումների, վարչապետ Նեթանյահուի մոտ ընկերներից է:  Էրդանը բավականին հստակ ասաց, որ կառավարությունը որոշել է ճանչել Հայոց ցեղասպանությունը եւ անգամ օգտագործեց «հոլոքոստ» բառը` նկարագրելու համար այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի նկատմամբ: «Ես անպայման տեղին եմ համարում, որպեսզի Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հոլոքոստը»,-ասաց Էրդանը:

«Genocide Prevention Now» (Ցեղասպանության կանխումը հիմա) նախագծի պարզաբանումն ու վերլուծությունը.

Ի տարբերություն ԱՄՆ կոնգրեսի, Իսրայելում օրենսդրական գործընթացի հաջորդականությունը նախ պահանջում է քվերակություն լիագումար նիստում, եւ դրական արդյունքի դեպքում առաջրկվող բանաձեւը փոխանցվում է Քնեսեթի կոմիտեներից մեկին` լսումների համար: Հանձնաժողովում դրական քվերակության դեպքում  այն  վերադարձվում է լիգումար նիստ` երեք ընթերցում անցնելու համար: Այս գործընթացի հաջող ավարտից հետո բանաձեւը դառնում է Քնեսեթի օրինական որոշումը:

Հայոց ցեղասպանության ճանչման մասին օրինագծի դեպքում պարզ է, որ եթե կառավարությունը մանյովրի` օրինագիծն ուղարկելով Անվտանգության եւ արտաքին գործերի փակ կոմիտե,  ապա օրինագիծը, ըստ ամենայնի, կսպանվի, եւ որեւէ տեղեկատվություն չի լինի, թե ով ինչ ասաց եւ «ով դա արեց»: Երբ այս օրինագիծն անցած աշնանը ներկայացվեց Կրթության հարցերով կոմիտեին, որտեղ լսումները հրապարակային են, դա կարեւոր քայլ էր Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցում:  Այդ կոմիտեում քննարկումները ողջունվեցին` որպես ցեղասպանության հարցի առաջին ընդլայնված քննարկում Իսրայելի օրենսդիր մարմնում:

Հիմա մնում է իմանալ, թե արդոք կառավարությունն այնպես կանի, որ Քնեսեթը նախագիծը եւս մեկ անգամ ուղարկի Կրթության հարցերով կոմիտե` լսումների շարունակման համար:

Եթե կառավորությունն ամեն ինչ այնպես կազմակերպի, որ նախագիծն ուղարկվի փակ կոմիտե,  որտեղ այն, ըստ ամենայնի, կսպանվի, կամ ցանկացած այլ միջոցով  կասեցնի գործընթացի զարգացումը, ապա մենք կիմանանք, որ  կառավարության ներկայացուցչի հունիսի 12 –ի հայտարարությունը եւս մեկ մանյովր էր Իսրայելի իրական քաղաքականության պատմության մեջ` չնայած այն փաստին, որ այդ հայտարարությունն ինքնին կարեւոր նախադեպ է  չարչրկված գործընթացում, որն այսքան տարի շարունակվում է Իսրայելում:

Չնայած սխալվելու հերթական ռիսկին, նախագծի խմբագիրը կանխատեսում է , որ  Հայոց ցեղասպանության  ճանաչման այս օրինագիծը կանցնի ողջ ճանապարհը եւ կհաստատվի Քնեսեթի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ