News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռիի մարզի Լեռնանցք գյուղում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am–ի Լոռիի թղթակիցը, առավոտյան ժամը 8-ի սահմաններում, Լեռնանցք գյուղի բնակիչ, 14 տարեկան Արտյոմ Արսենի Վարդանյանը պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել իրենց տան նկուղում:

NEWS.am-ի տեղեկություններով, 14-ամյա տղան կատարվածի հետ կապված որեւէ գրություն չի թողել, սակայն նրան նաեւ հայտնի է դարձել, որ Արտյոմ Վարդանյանը ինքնասպանության նմանատիպ մի փորձ էլ կատարել էր 15-20 օր առաջ, այն ժամանակ իր այդ քայլը տղան պատճառաբանել էր համակարգիչ ունենալու ցանկությամբ: Ծնողները գնել էին համակարգիչը, իսկ թե ինչ է ցանկացել ունենալ տղան այս անգամ, դեռեւս պարզ չէ:

Կատարվածի փաստով ոստիկանության Լոռիի մարզային վարչության Սպիտակի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ