News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հունիսի 17 –ին անցկացվում է  խորհրդարանական ընտրությունների երկրորդ եւ վերջնական փուլը:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը,  այս ընտրությունները կտան այն հարցի պատասխանը, թե կարող է նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը բարեփոխումների անցկացման համար հենվել խորհրդարանի վրա: Առանց դաշնակիցների աջակցության խորհրդարանը վերահսկելու համար սոցիալիստներին անհրաժեշտ է 289 տեղ, ինչը, սոցիոլոգների կանխատեսումներով, միանգամայն հնարավոր է:

Սակայն ինչպես նշում է BBC-ին, ցածր մասնակցության պատճառով ընտրությունների ելքը կանխատեսելը բավականին դժվար է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել հունիսի 10-ին: Օլանդի կուսակիցներն ստացել էին  46%, իսկ Սարկոզիի կուսակիցները` 34% քվե:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ