News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի արբիտրաժային դատարանը գրանցել է Վերկառուցման եւ զարգացման արեւելաեվրոպական բանկի հայտարարությունը, որով պահանջվում է սնանկ ճանաչել «Սելտեխստրոյ» ընկերությանը, որը պատկանում է Անաստաս Միկոյանի թոռանը:

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»-ն, հայտարարության հիմքերը քննարկելու ժամկետը դեռ որոշված չէ: Ավելի վաղ արբիտրաժն ընկերությունից 22 մլն ռուբլի էր գանձել հօգուտ բանկի:

Այս քիչ հայտնի ընկերությունը 2011թ-ին հավակնություններ ուներ Հեռավոր Արեւելքի Վանինո նավահանգստի նկատմամբ: Ընկերությունը նավահանգստի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի համար առաջարկել էր 10,8 մլրդ ռուբլի, 93,4 մլն ռուբլու չափով երաշխիք էր թողել, սակայն  չէր կարողացել հետագայում վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ