News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան նախատեսում է գերմանական «Լեոպարդ» տեսակի 800 տանկ ձեռք բերել:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունն ու գերմանական արտադրողը 300 տանկի վերաբերյալ էին  պայմանագիր կնքել, սակայն հիմա պաշտպանական գերատեսչությունը որոշել է ընդլայնել պատվերը:

Հայտնի է, որ ներկայումս Սաուդյան  Արաբիան նաեւ ԱՄՆ-ի հետ է բանակցություններ վարում ` մոտ 60 մլրդ եվրոյի զենք ձեռք բերելու համար: Դեռեւս չճշտված տեղեկություններով` կողմերը քննարկում են F-15 տեսակի  84 կործանիչ եւ 178 մարտական ուղղաթիռ, նաեւ ՀՀՊ ձեռք բերելու հարցը:

ԶԼՄ-ներում բազմիցս է տեղեկություն եղել այն մասին, թե թագավորությունն աջակցում է սիրիական ապստամբներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ