Սիրիական ընդդիմությունը հունիսի 17 –ին քննադատել է ՄԱԿ-ի` այդ երկրում դիտորդական առաքելության աշխատանքները դադարեցնելու մասին որոշումը:
Ինչպես տեղեկացնում է CNN-ը, սիրիական ընդդիմության կարծիքով, միջազգային հանրության կողմից «անարդար եւ անընդունելի է» խաղաղ բնակիչների պաշտպանությունը դադարեցնելը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել էր առաքելության դադարեցման մասին` «բռնության էսկալացիայի» հետ կապված: Նրա խոսքով, թե կառավարական ուժերը, թե ընդդիմությունն անտեսում են Քոֆի Անանի պլանը եւ չեն ձգտում խաղաղության: