News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իրավապահ մարմինները բացահայտել են հայաստանցու կողմից բեռնիչ էքսկավատորի գողության փաստը:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ»-ը , հղում անելով ՌԴ Մոսկվայի ոստիկանության լրատվական ծառայությանը, հունիսի 16-ին ժամը 15.00 ավազակության համար ավելի վաղ ձերբակալված հայաստանցու հետ օպերատիվ հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են, որ նա գողացել է բեռնիչ էքսկավատոր:

Պարզվել է, որ չարագործը հունիսի 11-ից լույս 12-ի գիշերը Մոսկվայի Վարշավյան մայրուղու թիվ 126 տան մոտից գողացել է մի շինարարական կազմակերպությանը պատկանող JCB-4 CXSM էքսկավատորը, որից հետո անհետացել է:

Վնասը կազմել է մոտ 2,5 մլն ռուբլի (մոտ $77 հազար):

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 158 հոդվածի 4 մասով (գողություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ