News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանում ընդհանուր առմամբ 20 մարդ է ձերբակալվել  միջուկային  ֆիզիկոսների սպանության կազմակերպման եւ դրան մասնակցության ունենալու մեղադրանքով: Այս մասին հունիսի 17 –ին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին:

Ինչպես տեղեկացնում է  «Associated Press»-ը, գերատեսչության ղեկավարի խոսքով,  կասկածյալները Իրանից մեկնել են Իսրայել եւ վերադարձել երրորդ երկրների միջոցով: Ավելի վաղ Թեհրանն Ադրբեջանին էր մեղադրել Իսրայելի հետ կապված ահաբեկիչներին թաքցնելու մեջ:

2010թ-ից Իրանում առնվազն հինգ միջուկագետ է սպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ