News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական Gazeteport կայքը:

Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության եւ հասարակության կառուցվածքի եւ պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ  իրականացնել եւ ներկայացնել հասարակությանը:

Կոմիտեի կազմի մեջ են եղել Բարձրագույն ոսումնական խորհրդի 2 անդամ, հայկական եւ Կովկասյան հետազոտությունների հետ կապված 7 գիտնական եւ պետական ու ոչ պետական կառույցներում աշխատող 5 փորձագետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ