News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մահմեդական եղբայրները» հայտարարել են Եգիպտոսի նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Մուհամեդ Մուրսիի հաղթանակի մասին:

«Դոկտոր Մուհամեդ Մուրսին ժողովրդի կողմից ընտրված առաջին եգիպտական նախագահն է», - ասվում է Ազատության եւ արդարության կուսակցության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում, հաղորդում է  «Ռոսբալտը»:

Ըստ 97,6% ընտրատեղամասերի ձայների հաշվարկների` Մուրսիի օգտին են քվեարկել  52,5% ընտրողներ, իսկ նրա հակառակորդի` երկրի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի օգտին` 47,5%:

Մինչդեռ, նախկին վարչապետի կողմնակիցները չեն շտապում ընդունել իրենց թեկնածուի պարտությունը: Նրա գրասենյակում սպասում են ընտրական հանձնաժողովի պաշտոնական արդյունքներին, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ նախօրեին եգիպտացիները երկրորդ օրն անընդմեջ քվեարկում էին նախագահական ընտրություններում նախագահի օգտին, օրը կփոխարինի կես տարի առաջ իշխանությունը լքած Հոսնի Մուբարաքին:  50 միլիոն եգիպտացիներ ընտրություն են կատարել «Մահմեդական եղբայրների» թեկնածու Մուհամեդ Մուրսիի եւ նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի միջեւ:

Եգիպտոսի նոր նախագահի անունը պաշտոնապես կհայտարարվի հունիսի 21-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ