News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունաստանում հունիսի 17-ին կայացած խորհրդարանական ընտրությունների 99% ձայների հաշվարկի համաձայն` աջակենտրոն  «Նոր ժողովրդավարությունը» առաջ է անցել ձախ ծայրահեղական  «Սիրիզայից»` 29,7% -ը 27% -ի դեմ:

Դա նշանակում է, որ դեմոկրատները, որոնք հանդես էին գալիս Հունաստանին օգնության փաթեթի ԵՄ-ի համաձայնագրին հետեւելու  օգտին, իրավունք են ստանում կառավարություն ձեւավորելու: Հաշվի առնելով լրացուցիչ 50 մանդատները` « Նոր ժողովրդավարությունը» «Պասոկ» շարժման սոցիալիստների հետ դաշինքում ստանում է  300-տեղանոց խորհրդարանի 162 տեղը:  Մայիսի 6-ի նախորդ ընտրություններին դեմոկրատներին սոցիալիստների հետ չբավականացրեց 2 ձայն, որպեսզի նոր կառավարություն ձեւավորեին (անհրաժեշտ 151 մանդատնեից նրանք ստացել էին 149-ը), գրում է «Վեդոմոստին»:

«Նոր ժողովրդավարության» առաջնորդ եւ Հունաստանի ապագա վարչապետ Անտոնիս Սամարասն ընտրություններիի արդյունքների վերաբերյալ հայտարարել է, որ հույները քվեարկել են եվրագոտում մնալու համար: Նա կոչ է արել  «ազգային փրկության» կառավարության շուտափույթ ձեւավորման, հաղորդում է  BBC-ն:

«Սիրիզայի» առաջնորդ Ալեքսիս Ցիպրասն ասել է, որ իր կուսակցությունը միանում է ընդդիմությանը եւ կշարունակի պայքարը տնտեսման  կոշտ միջոցների դեմ, որոնց դիմել է Հունաստանը ԵՄ-ի օգնության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ