News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին սպառնում է քրեական հետապնդում հարկերը վճարելուց խուսափելու համար, քանի որ նրա շահույթը կարող էր 10 անգամ քիչ լինել:

Ըստ ՆԳՆ-ի աղբյուրի տվյալների` իր հայտարարություններում Սոբչակը զեկուցել է  5-6 միլիոն ռուբլու տարեկան շահույթի մասին: 1միլիոն եվրո եւ 500 հազար դոլար կուտակելու համար, որն առգրավել էին նրա բնակարանի խուզարկության ժամանակ, Սոբչակին հարկավոր կլիներ 10 տարի: 

Սոբչակի պաշտպանությունն իր հերթին մտադիր է քննիչների դեմ հայց ներկայացնել  անձնական կյանքին խառնվելու համար:  Հեռուստահաղորդավարուհին անձամբ հայտարարել է, որ ՆԳՆ-ի աղբյուրների ներկայացրած զեկույցը «հերյուրանք է եւ զեղծարարություն», գրում է «Իզվեստիան»:

Քսենիա Սոբչակի, ինչպես նաեւ այլ ընդդիմադիրների բնակարանների խուզարկությունը կատարվել էր մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործի հետաքննության շրջանակում:

Սոբչակի բնակարանի խուզարկման ընթացքում հայտնաբերել էին 1 միլիոն եվրո եւ 480  հազարական  դոլար  եւ ռուբլի, որոնք  եղել էին հարյուրավոր ծրարներում: Հենց այդ նույն օրը` հունիսի 11-ին, սեյֆի եւ փողերի լուսանկարները հայտնվել էին համացանցում, ինչը հարուցել էր Սոբչակի փաստաբան Հենրի Րեզնիկի զայրույթը: Նա ասել է,ր որ դա «դասային ատելության հրահրում է հարուստների նկատմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ