News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ըստ վիճակագրական կառույցների տվյալների` ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի Ազգային ժողովի ներքին պալատում Սոցիալիստական կուսակցությունն ստանում է բացարձակ մեծամասնությունը:

Ըստ TNS Sofres-ի եւ CSA-ի գնահատումների` սոցիալիստական կուսակցությունը եւ նրա  համախոհներն ստանում են 312-ից մինչեւ 326 տեղ, այն ժամանակ, երբ ընդդիմությունը, նախկինում իշխող  «Հանուն ազգային շարժման միության» գլխավորությամբ, 212-234:

Այդպիսով,  սոցիալիստները հավաքում են ձայների բացարձակ մեծամասնությունը (առնվազն 289 մանդատ) առանց իրենց մտերիմ  «Կանաչների» կուսակցության աջակցության, որոնք, ըստ սոցիոլոգների տվյալների,  ստանում են 18-ից 24 մանդատ: Իր հերթին, «Ձախ ճակատը», որում ընդգրկված է Կոմունիստական կուսակցությունը, խորհրդարանի ստորին պալատում ստանում է  9-ից մինչեւ 11 տեղ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  AFP-ին:

«Ես կարծում եմ, որ դա միաժամանակ սոցիալիստների, «կանաչների», ինչպես նաեւ այն մարդասերների եւ ժողովրդավարների հաղթանակն է, որոնք միացել են մեզ», - հայտարարել է սոցիալիստների առաջնորդ Մարտին Օբրին: 

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Ֆրանսիայում տեղի էր ունեցել Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը` երկրի խորհրդարանի ստորին պալատի համար: Իրենց համար ձայների բացարձակ մեծամասնություն ապահովելու  եւ կառավարություն ձեւավորելու համար սոցիալիստները պետք է  ստանային առնվազն 289 պատգամավորական մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ