News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի ռոք երաժիշտ եւ Black Sabbath խմբի հիմնադիրներից մեկի` Օզզի Օսբոնի ընտանիքը հայտնել է, որ նրա որդի Ջեքը հիվանդ է  սկլերոզով: Ջեք Օսբորնը հայտնի է դարձել «Օսբորնների ընտանիքը» ռեալիթի-շոուից հետո, որը թողարկվում էր  MTV հեռուստաալիքով` 2002-ից մինչեւ 2005 թվականը: Դրանից հետո նա աշխատել է հիմնականում որպես երաժշտական պրոդյուսեր:

26-ամյա Ջեք Օսբորնին այդ ախտորոշումն են տվել, երբ նա կորցրել է աջ աչքի տեսողության 60%-ը: Երիտասարդն այդ մասին իմացել է հայր դառնալուց  երկու շաբաթ անց:

«Ես ահավոր չարացած էի եւ հուզված: Ես անընդհատ շարունակում էի մտածել, թե ինչու է դա հենց հիմա տեղի ունեցել, երբ ես վերջապես ունեմ իսկական ընտանիք եւ իմ սեփական տունը», – խոստովանել է Ջեքը հարցազրույցում:

Օսբորնը հայտարարել է, որ որոշել է պատմել այդ մասին, որպեսզի բարձրացնի հասարակության տեղեկացվածությունն այդ հիվանդության մասին: Նշենք, որ ներկայումս այդ հիվանդությունը համարվում է անբուժելի, գրում է «Նովիե իզվեստիան»:

Ցրված սկլերոզը քրոնիկական հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղը եւ ողնուղեղը: Հիվանդների մոտ առաջանում են տարբեր տեսակի նյարդային ախտանիշներ` հոգնածություն, ժամանակավոր կուրություն, խոսքի հետ կապված դժվարություններ եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ