News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին Մոսկվայում սկսվում է  ԵՄ արտաքին գերատեսչության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հանդիպումն Իրանի Ազգային անվտանգության  Գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի հետ` իրանական միջուկային ծրագրի միջազգային միջնորդների «վեցյակի» քաղաքական տնօրենների մասնակցությամբ:

«Կոմերսանտ» հրատարակչությանը դիվանագիտական աղբյուրներից հայտնի են դարձել, այսպես կոչված, իրանական  խնդրի զիջումային նախագծի մանրամասները, նրանում կան մի քանի հիմնական կետեր:  

Առաջին, Իրանը սահմանափակում է ուրանի հարստացումը Նաթանզայում 20% -ից մինչեւ 3,5% կամ 5%: Երկրորդ, ամբողջովին սառեցնում է  հարստացման աշխատանքները  «Ֆորդո» ստորերկրյա գործարանում: Դրա փոխարեն նրան թույլ են տալիս  արդեն ունեցած հարստացված ուրանից (145 կգ) պատրաստել վառելանյութ`Թեհրանի բժշկակահետազոտական  շարժիչի համար`  ԱԷՄԳ-ի հսկողության ներքո: Հենց որ Իրանը կատարի  նախագծի կետերից մեկը, նրանից կսկսեն հանել պատժամիջոցները:

Ըստ թերթի` մասնակիցների` միասնականություն այդ հարցում չկա: ԱՄՆ-ն ցանկանում է դուրս բերել Իրանից հարստացված ուրանի պաշարներն այլ երկիր: Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան դեմ չեն, որ Իրանն անձամբ արդեն հարստացված ուրանից վառելանյութ պատրաստի` առաջին երկու պայմանների պահպանման դեպքում:

Իրանը պնդում է խաղաղ նպատակներով ուրանի հարստացման իր իրավունքի գրավոր ճանաչման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ