News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աֆրոամերիկացի Ռոդնի Քինգը, որը ԱՄՆ-ում հայտնի էր դարձել ոստիկանների կողմից իր նկատմամբ կիրառած դաժան գործողությունների արդյունքում սկսված զանգվածային անկարգություններից հետո, մահացած է գտնվել իր սեփական տան լողավազանում:

47-ամյա Քինգի դիակը գտել է նրա հարսնացուն: Բռնի մահվան հետքեր մարմնի վրա չկան:

1991 թվականի մարտի 3-ին Քինգը գնում էր Լոս Անջելեսի մթին փողոցներից մեկով` գերազանցելով արագությունը: Նրան կանգնեցնում են 4 սպիտակ ոստիկաններ, որոնք դուրս են բերում Քինգին մեքենայից, սկսում խփել նրան ոտքերով  եւ ծեծել մահակներով, գրում է «gazeta.ru»-ն:

Այդ միջադեպը հանրային լայն  արձագանք էր առաջացրել: Այն բանից հետո, երբ բոլոր ոստիկաններն արդարացվել էին, Լոս Անջելեսում սկսվել էին զանգվածային բախումներ սպիտակ եւ սեւ բնակչության միջեւ: Զոհվել էին ավելի քան 50 մարդ, վիրավորվել հազարավորները, քաղաքին հասցված վնասը գնահատվել էր 1 միլիարդ դոլար:

Ավելի ուշ Քինգին ծեծողներից երկուսն այնուամենայնիվ ազատազրկվել էին, իսկ նա ստացել էր 3,8 միլիոն դոլարի փոխհատուցում եւ նշանվել ատենակալներից մեկի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ