News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել հունիսի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում Սպիտակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի  ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժածների ու զոհվածի անունները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 15 ԼՕ 530 պետհամարանիշի եւ «ԶԻԼ֊53» մակնիշի 39 ԼՕ 387 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Երեւանի բնակիչ, 37-ամյա Լալա Մելքոնյանը, Վանաձոր քաղաքի բնակիչներ`73-ամյա Վիոլետա Անտոնյանը, 30-ամյա Սարգիս Բեկչյանը,  55-ամյա Գայանե Բեկչյանն ու 26-ամյա Մոնիկա Չատինյանը տեղափոխվել են Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Անտոնյանը մահացել է: Բժիշկների գնահատմամբ` Լ. Մելքոնյանի եւ Մ. Չատինյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ Ս. Բեկչյանինը եւ Գ. Բեկչյանինը` միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ