News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NASA Messenge ամերիկյան տիեզերական գործակալության զոնդը Մերկուրիի մակերեւույթին լուսանկարել է Միկի Մաուսի ուրվագիծը: 

Դիսնեյի հանրահայտ մկնիկի պատկերը, որը տեղադրված է տիեզերական առաքելության պաշտոնական կայքում, 3 խառնարաններն են ձեւավորում` 105 կմ տրամագծով կենտրոնական խառնարանը` երկու կողմից միացած ավելի փոքր խառնարաններով, որոնք հիշեցնում են  մկնիկի ականջները:

Լուսանկարն արվել է հունիսի 3-ին NAC խցիկի շնորհիվ` Մերկուրիի մակերեւույթի նկարահանման շրջանակում: Նկարի թողունակությունը կազմում է  188 մ պիքսելի համար, հայտնում  է NEWSru.com-ը:

Մերկուրին Արեգակին ամենամոտ եւ ամենափոքր մոլորակն է Արեգակնային համակարգում: Նրա մասին  շատ քիչ է հայտնի` Մեկուրիի ամբողջական քարտեզը հաջողվել է կազմել միայն 2009 թվականին Mariner-10 զոնդի տվյալների հիման վրա, որն ուսումնասիրում էր մոլորակը 1970-ականներին, եւ 2004 թվականի օգոստոսին թողարկված Messenger սարքի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ