News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, հունիսի 16-17-ին, նախաձեռնել է ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի (Սուրբ Աստվածածին), որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։

Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրել եւ բարեկարգել են եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնել են Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացել են դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել Գ. Նժդեհի հիշատակին` ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելով մեծ հայորդու շիրմին:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Գ. Նժդեհի շիրիմի մոտ իրականացրել են նաեւ ՀՀԿ-ի շարքերը նոր անդամագրված երիտասարդ հանրապետականների անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հիշեցնենք, որ 1987թ. Գարեգին Նժդեհի մասունքները գաղտնի տեղափոխվել եւ ամփոփվել են Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում: Այստեղ կանգնեցվել է շիրմաքար-խաչքար՝ որպես Նժդեհի խնկելի հիշատակի հավերժացման խորհրդանիշ: Սպիտակավորը դարձել է ուխտավայր, եւ ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ այցելում են այնտեղ:

Ի դեպ, Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է 3 հազար մ բարձրության վրա, եւ այնտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել 9-10 կմ ճանապարհ:

Տպել
Ամենաշատ