News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալյասկայի դժվարամատույց վայրում հարձակում է կատարվել ամերիկյան բանակի զինծառայողների վրա:

Ըստ լրագրողների տվյալների` հրաձգության է ենթարկվել ռազմական հերթապահ մասը, վիրավորվել է երկու զինվոր: Կարճ հրաձգությունից հետո հարձակվողն ինքնասպան է եղել: Պատահարը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան Քոցեբու քաղաքի մոտ, հայտնում է «utro.ru»-ն:

Ըստ ոստիկանության տվյալների` հարձակվող Արվիդ Նելսոն կրտսերը կրակ է բացել հերթապահների վրա, երբ նրանք մոտեցել են նրա մեքենային: Մեկ զինվոր ծանր վիրավորվել է, այժմ նա տեղափոխվել է Անքորիջայի հիվանդանոց: Մյուս զինծառայողն ստացել է թեթեւ վնասվածք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ