News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հունիսի 17-ին, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հոգեւոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայ առաքելական սուրբ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը եւ Յոհաննես Կերհերը:

Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:

«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները:

Կոնդակների ընթերցումից հետո դրանք հանձնվել են նվիրյալներին:

Այնուհետեւ իրենց սրտի խոսքն են արտահայտել Դրայսն ու Կերհերը: Նրանք շնորհակալություն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին իրենց այդպիսի մեծ պատվի արժանացնելու համար, ապա նշել, որ մտադիր են իրականացնել բազմաթիվ ծրագրեր, որոնք պիտի ավելի սերտացնեն գերմանահայկական հարաբերությունները:

Արարողության ավարտին հոգեւոր երգերի կատարմամբ հանդես է եկել Ս. Գեղարդավանքի երգչախումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ