News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը միաձայն հավանություն տվեց Կառավարության գործունեության ծրագրին: Ծրագիրը քվեարկության դրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:

Քվեարկությունից հետո նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնարարեց սահմանված կարգով ծրագիրն ուղարկել Ազգային Ժողով: Մինչ այդ Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ կառավարությունից առաջնային ակնկալիքը այս տարի 7% տնտեսական աճի ապահովումն է: «Տնտեսական աճն ինքնանպատակ չէ, մեր խնդիրն է կայուն եւ մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետեւողական կրճատումը եւ տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ կոչ արեց կառավարության անդամներին` օժանդակել գյուղացուն ստացված բերքը հավաքելու, պահելու եւ իրացնելու գործում: «Հետեւողականորեն կանգնեք գյուղացու կողքին, եւ գյուղը արդյունք կտա»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ