News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի մասին հաղորդում է տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում եւ միջադեպի կապակցությամբ քննություն է սկսվել: Այս մասին  NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքից:

Հարցին, թե ովքե՞ր են եղել միջադեպի մասնակիցները եւ, ո՞րն է եղել միջադեպի պատճառը, մեզ արձագանքեցին. «Պարզում ենք, անուններ դեռեւս չկան, քննությունը կպարզի: Ամեն ինչ վերահսկողության տակ է»:

Հայաստանի կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալից էլ NEWS.am-ին հայտնեցին, որ Վահե Ավետյանն իրենց մոտ է տեղափոխվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրից եւ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծկռտուք է եղել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: NEWS.am-ի տեղեկություններով, ծեծի ենթարկվողը ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:  Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Նախնական տեղեկություններով, նրան ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

Տպել
Ամենաշատ