News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների փարիզյան հանդիպմանը, կներկայացվեն ղարաբաղյան հարցի կարգավորման նոր առաջարկներ, ինչպես այդ մասին ավելի վաղ ազդարարվել էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական ամսնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով այսօր կայանալիք հանդիպումը:

Մարկարովի խոսքով, վերջին մի քանի տարիների ընթացքում մի շարք սկզբունքներ են շրջանառվում, որոնք հիմք են բանակցային գործընթացի համար, սակայն դրանք ընդունելի չեն եղել կողմերի համար եւ չեն հանգեցրել նախնական համաձայնության ստորագրման: «Այդ կապակցությամբ խոսվում էր փոփոխությունների կամ բանակցային գործընթացում նոր առաջարկներ մտցնելու մասին: Մյուս կողմից, ասվում էր, որ հիմնարար սկզբունքներն արդեն ներկայացվել են: Այսինքն, փոքր հակասություն կա»,- ասել է քաղաքագետը:

Մարկարովը նաեւ նշել է, թե պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցից հետո հայտարարել էր, որ կողմերին առաջարկվել է հանդես գալ ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարրերով: «Թերեւս, հենց դրանում է ամփոփված է այսօրվա հանդիպման ինտրիգը: Բայց կհրապարակեն ԱԳ նախարարներն այդ առաջարկները, թե` ոչ,  ցույց կտա ժամանակը, թեեւ այդ առաջարկները ոչ միայն սպասելի են, այլեւ վաղաժամ ազդարարվել են»,- նկատել է Մարկարովը` հավելելով, որ նման հանդիպումները բանակցային գործընթացի մասն են` միտված լուծումներ գտնելուն:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Փարիզում այսօր` հունիսի 18-ին, նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Որոշ տվյալներով, հանդիպման  նպատակը բարձր մակարդակի հանդիպում նախապատրաստելն է:

Ավելի վաղ Հայաստան եւ Բաքու կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ արտգործնախարարների հանդիպման ընթավքում կներկայացվեն հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել