News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հունիսի 15-ին հանդիպել է Արգենտինայի դաշնային դատավոր Նորբերտո Օժարբիդեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպան Մելիքյանը շնորհակալություն է հայտնել արգենտինյան դատավորից համամարդկային արժեքների պաշտպանության հանդեպ իր ցուցաբերած հավատարմության, քաջության եւ քաղաքացիական կեցվածքի համար:

Նորբերտո Օժարբիդեն իր հերթին նշել է, որ միշտ համակրանք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, սակայն արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի եւ մի շարք հայկական կազմակերպությունների հայցի վերաբերյալ դատական գործընթացն իրեն թույլ է տվել առավել մանրամասն ծանոթանալ հայ ազգի պատմությանը եւ անցած ուղուն:

Անդրադառնալով  2011 թ. ապրիլի 1-ի որոշմանը` նա առանձնահատուկ կերպով ընդգծել է հայ համայնքի կողմից կազմակերպած ավելի քան հազար ներկաների մասնակցությամբ ընդունելությունը, որը հուզիչ տպավորություն էր թողել իր վրա: Դատավորը մեծապես կարեւորել է այդ ձեռնարկին բազմաթիվ երիտասարդների մասնակցությունը:

ՀՀ դեսպանը Ն. Օժարբիդեին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը վերջինս  հաճույքով ընդունել է:

Նշենք, որ 2011 թ. ապրիլի 1-ին նա, բավարարելով արգենտինահայ Գրեգորիո Հայրապետյանի եւ մի շարք հայկական կազմակերպությունների հայցը, որոշում է կայացրել, ըստ որի «Թուրքական պետությունը 1915-1923 թթ. Ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի նկատմամբ` ծրագրավորելով եւ սիստեմատիկ կերպով ոչնչացնելով 1,5 միլիոն հայերի», ինչը լայն հնարավորություն է ընձեռնում միջազգային կազմակերպություններում եւ տարբեր դատական ատյաններում որպես իրավական հիմք օգտագործելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ