News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունիսի 16-ին, ժամը 06.30-ի սահմաններում,  Երեւան-Գյումրի ճանապարհի 86-րդ կմ-ին  «BYD F-3»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հունիսի 16-ին, ժամը 10.20-ին, Գայի պողոտայի թիվ 12/2/ հասցեի մոտ «Դեու-Մատիզ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 26-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 16-ին,  ժամը 18.30-ի սահմաններում, Ողջի-Ամասիա ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո»   մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Պատահարի հետեւանքով 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց եւ ստացել առաջին բուժօգնություն:

Հունիսի 17-ին, ժամը 15.15-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 49 շենքի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21099»  եւ «Դեու Նեքսիա»  մակնիշի ավտոմեքենաներ: «Դեու Նեքսիա»-ի վարորդը,  3 ուղեւորները  եւ «ՎԱԶ- 21099»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 69-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Ջետտա»  մակնիշի ավտոմեքենա է հարվածել ճամփեզրի հողաթմբին, ինչի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Հունիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 շենքի մոտ «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հունիսի 17-ին, ժամը 19.10-ին, Խանջյան փողոցի թիվ 50 շենքի մոտ  «ԶԻԼ-554-Մ»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանապարհի թունելային հատվածի պատին:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով էլ կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ