News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Խնդիրների լուծման համար միշտ չէ, որ անհրաժեշտ են նոր կադրեր: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով Կառավարության նոր կազմին:

«Կարեւոր եւ հրատապ խնդիրների լուծման համար այն կազմը, որ գործում էր, իր առաքելությունը կատարեց: Չեմ կարծում, որ նոր խնդիրներն անպայմանորեն պահանջում են ռադիկալ բարեփոխումներ կառավարության կազմում»,- նշեց նա:

Անդրադառնալով Կառավարության նոր կազմում փոփոխություններից մեկին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ Տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվելուն, նա նշեց, որ վերջինս ունի բավականին մեծ աշխատանքի փորձ եւ այդ պաշտոնում ինքն իր պարտականությունները շատ հաջող է  կատարելու: «Երեւանի քաղաքապետ եղած ժամանակ նա դրսեւորել է բավականին լուրջ կազմակերպչական կարողություններ: Այն խնդիրները, որոնք դրված են իր առաջ՝ որպես կառավարության անդամ, կկատարի արդյունավետ»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե կարելի՞ է սա համարել Գագիկ Բեգլարյանի աղմկահարույց պաշտոնանկությունից եւ որոշակի դաստիարակչական աշխատանք կատարելուց  հետո վերադարձ, նա պատասխանեց. «Ցանկացած գործչի գործունեության ընթացքում հնարավոր են խնդիրներ, սակայն միաժամանակ, մենք պետք է խնդրին նայենք ավելի լայն: Եթե մարդն ընդունակ է եւ կրեց պատասխանատվություն իր քայլի համար, պետք է թույլ տանք արտահայտել իր ընդունակությունները»,- ասաց Գագիկ Մինասյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարելի՞ է սա համարել խրախուսանք՝ Գագիկ Բեգլարյանին ընտրություններում ներդրման, բերած ձայների համար, պատգամավորը արձագանքեց, «Անլուրջ մտքեր եք արտահայտում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ