News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եմենի հարավում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի հետեւանքով բարձրաստիճան զինվորական է զոհվել: Գեներալ Սալեմ Ալի Քաթանը զոհվել է Ադեն քաղաքից ոչ հեռու, մահապարտ ահաբեկչի իրագործած պայթյունի հետեւանքով:

Քաթանը ղեկավարել է «Ալ-Կաիդայի» դեմ գործողությունը, որը Եմենի բանակը վարում է արդեն մեկ ամիս, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գործողության հետեւանքով ապստամբները ստիպված են եղել թողնել մի քանի քաղաքներ ու գյուղեր երկրի հյուսիսում:

Գործողության ընթացքում զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում «Ալ-Կաիդայի» գրոհայինները, զինվորականներ, քաղաքացիական անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ