News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ամերիկյան զինվորականները հրապարակել են բազմակի օգտագործման տիեզերական X-37B անօդաչու ինքնաթիռի վայրէջքի տեսագրությունը: Օդանավն ուղեծրում 15 ամիս է անցկացրել, եւ դրա առաքելության մասին ոչինչ հայտնի չէ: Փորձագետներն առաջարկում են մի քանի վարկած, զինվորականները չեն բացահայտում նախագծի մանրամասները:

Օդանավը վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմական օդուժի Վանդենբերգ ռազմակայանում` Քալիֆորնիայում, հունիսի 16-ին, ժամը 17:45-ին: Հոլովակի առաջին մասն արված է ինֆրակարմիր դիապազոնում, ինչը թույլ է տալիս նկատել «անօդաչուի» թեժ մասերը` քիթն ու ներքեւի հատվածը:

Ինֆրակարմիր ռեժիմի անջատումից հետո ակնհայտ է դառնում, որ «անօդաչուն» գրեթե ոչնչով տիեզերանավի նման չէ, ավելի շուտ Boeing ընտանիքի ինքնաթիռի է նման:

Պաշտոնական վարկածով, օդանավը բազմակի կիրառման տիեզերանավի թեսթային մոդել է, որը թույլ է տալիս վերամշակել հանգստի գնացած շաթլների տեխնոլոգիան:

Փորձագետները X-37B նախագծի մի քանի վարկած են առաջ քաշում, կամ դա տիեզերական գնդակոծիչ է, կամ ուղեծրային լրտես: X-37B-ի ուղծիրն անցել է Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի վրայով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ