News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շարունակվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հանդեպ 1998թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2012թ. ԱԺ կեղծված ընտրությունների հետեւանքները տեսանելի է ոչ միայն սոցիալ-տնտեսական ոլորտներում, այլեւ` վերսկսվել է քաղաքական վրեժխնդրություն այն կուսակցությւոնների նկատմամբ, որոնք դեռեւս պահպանել են քաղաքական կենսունակությունը:

Շարունակվում է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հանդեպ 1998թ. սկսված քաղաքական հետապնդումների հերթական խայտառակ փուլը: Կուսակցության Վաղարշ Վաղարշյան 12 հասցեի կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը հանգուցալուծվում է, որը սկսվել էր 2008թ. հունիսից:

2012թ. մայիսի 18-ի ՀՀ ԱՆ  դատական ակտերի հարկադիր կատարման թիվ 01/08-119/12 որոշմամբ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը վտարվում է կենտրոնական գրասենյակից, որը` տնօրինում էր 1996թ.-ից:

Չնայած` ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ կուսակցությունների մասին օրենքի, պետությունը ապահովում է կուսակցությունների բնականոն գործունեությունը, առավել եւս ԱԺ-ի մաս կազմող կուսակցությունները, այնուամենայնիվ` իշխանությունները հետեւողական են իրենց հռչակած կարգախոսներին, հավատքով ապահովում են առաջընթաց դեպի քաղաքական մենաշնորհը եւ վերադարձ միակուսակցական ժամանակաշրջան` իր բոլոր մարդկությանը հայտնի հետեւանքներով:

Ժամանակն է հետեւություն անելու թե քաղաքական ուժերին, թե հասարակությանը, ելնելով 2013թ. ընձեռնվելիք հնարավորությունից, կանխել ժողովրդին սպասվող հերթական պետականակործան փորձությունից»:

Տպել
Ամենաշատ