News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստ է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին նոր մեղադրանքներ ներկայացնել 1996թ. պատգամավոր եւ գործարար Եվգենի Շչերբանի սպանությանը հանցակից լինելու վերաբերյալ, բայց նրա հիվանդությունը խոչընդոտում է դա անել: Այդ մասին «Կոմերսանտ Ուկրաինայի»  հետ հարցազրույցում հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ռենատ Կուզմինը:

Նա վստահեցրել է, որ դատախազությունը բավական ցուցմունքներ ունի, որոնք հաստատում են Տիմոշենկոյի մասնակցությունն այդ հանցագործությանը: Խոչընդոտը, որը դատախազությանը թույլ չի տալիս Տիմոշենկոյին մեղադրանք ներկայացնել, նրա տեւական հիվանդությունն է: Կուզմինի խոսքով` դատախազությունը տվյալներ ունի Շչերբանին հեռացնելու Տիմոշենկոյի շահագրգռվածության մասին: Նաեւ տվյալներ կան նրա հաշիվներից մեկով սպանության համար փող փոխանցելու մասին, կան նաեւ վկաների ցուցմունքներ, որոնք Տիմոշենկոյին անվանում են հանցագործության կազմակերպիչ եւ պատվիրատու:

Կուզմինի խոսքով` դատախազությունը կասկածներ ունի, որ Տիմոշենկոյի հիվանդությունը պաշտպանական մարտավարություն է:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Տիմոշենկոյի եւ Պավել Լազարենկոյի ենթակա ընկերությունները ավելի քան երկու մլն դոլար են փոխանցել սպանություն կատարողների հաշվին: Եթե Տիմոշենկոյի մասնակցությունն ապացուցվի, նա քրեական պատասխանատվության կենթարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ