News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 27
USD
482.47
EUR
544.52
RUB
6.1
Տեսնել լրահոսը

Շփման գծում միջադեպերը Ադրբեջանի իշխանությունների նպատակամղված գործողությունների արդյունք են: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր` հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:

Իսկանդարյանի խոսքով, այսօր Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից որեւէ ակնկալիք չունի: «Որեւէ լուրջ առաջընթաց չի կարող լինել»,- վստահ է քաղաքագետը:

Խոսելով սահմանային միջադեպերի մասին` քաղաքագետը նշել է, թե դրանք իրավիճակային բնույթ չեն կրում: «Կապիտան Մամեդովն ու սերժանտ Ահմեդովը չեն որոշում կրակել»,- նշել է Իսկանդարյանը, հավելելով, որ տեղի ունեցածում կա ռացիոնալ իմաստ, եւ Էլմար Մամեդյարովն օրերս խոստովանեց դա:

«Իրականում Ադրբեջանը շանտաժի այլ միջոցներ չունի: Դրանք ընդամենը երկուսն են` ռազմատենչ հռետորաբանությունը, որն, ակնհայտ է, որ չի աշխատում, եւ հրաձգությունները»,- նշել է քաղաքագետը:

Ադրբեջանի իշխանությունների համար միջադեպեր սադրելու մեջ որեւէ վտանգ չկա: «Դե կզոհվեն 5, 10 կամ 20 զինվորներ, Ադրբեջանի իշխանությունների համար դրանք կյանքի մանրուքներ են: Հանրությանը կներկայացնեն, թե նրանք զոհվել են «ընկած աղյուսների» կամ «գետում» խեղդվելու հետեւանքով»,- ասել է Իսկանդարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ