News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանը մինչեւ 20% հարստացնելու ծրագիրը, եթե Եվրոպան անհրաժեշտ միջուկային վառելիքի մատակարարում երաշխավորի: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` Մոսկվայում  «վեցյակի» հետ Իրանի բանակցությունների նախաշեմին:

«Իրանի իսլամական հանրապետությունը միշտ հայտարարել է, որ եթե իսլամական պետությունները Իրանին 20%-անոց վառելանյութ մատակարարեն, ԻԻՀ-ն հարստացմամբ չի զբաղվի: Նույնիսկ այսօր եթե մեզ երաշխիք խոստանան մեր ռեակտորները 20%-անոց վառելիքով ապահովել, ոչ մի խնդիր չի լինի», - հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ում խոսքերը մեջբերում է France Presse-ը:

Մոսկվայում հունիսի 18-19-ն անցկացվում են բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:

Ինչպես նշում է «Ռոսբալտը», 2010թ.-ից Իրանը Նաթանզ միջուկային կոնտրոնում պաշտոնապես 20% հարստացմամբ ուրան է արտադրում, ինչը միջազգային հանրության շրջանում կասկածներ է առաջացնում Իրանի միջուկային ծրագրի ռազմական նպատակների առնչությամբ:

Այսօր ռուսական  «Կոմերսանտ» թերթը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել է, որ Իրանին կառաջարկեն ուրանի հարստացումը նվազեցնել  5%-ի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ